globe

Մեր մասին

«Ջի ընդ Քո Աուդիտ Գրուպ» ՍՊԸ-ն իրականացնում է ՀՀ տարածքում գործող ընկերությունների աուդիտ, աուդիտին հարակից ծառայություններ, ինչպես նաև հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ:

Բարձր որակավորում ունեցող մեր աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունների իրականացման ժամանակ մասնագիտական գիտելիքներից և հարուստ փորձից բացի առաջնորդվում են աուդիտի վարքագծի կանոններով սահմանված անկախության, ազնվության, օբյեկտիվության, աուդիտի ընթացքում ձեռք բերված տեղեկատվության գաղտնիության, ինչպես նաև աուդիտի միջազգային ստանդարտների պահպանման սկզբունքներով: Ընկերության բոլոր մասնագետները ստացել են աուդիտորի համապատասխան որակավորում, պարբերաբար մասնակցում են մասնագիտական վերապատրաստման դասընթացների և հանձնում թեստավորման քննություններ:

«Ջի ընդ Քո Աուդիտ Գրուպ» ՍՊԸ-ն իր կարճաժամկետ գործունեության ընթացքում կարողացել է համագործակցել հայտնի և խոշոր այնպիսի կազմակերպությունների հետ, որոնց շրջանառությունը գերազանցում է մի քանի տասնյակ միլիարդ ՀՀ դրամը:

www.gaudit.am ինտերնետային կայք-էջը այսուհետ հանդիսանում է Ընկերության պաշտոնական պատուհանը համացանցում և կարևոր տեղեկատվական, խորհրդատվական միջոց է ոլորտում շահագրգիռ անձանց համար: Մենք ակնկալում ենք փոխշահավետ համգործակցություն: Մատուցվող ծառայությունների որակը երաշխավորում ենք:

«ՋԻ ԸՆԴ ՔՈ ԱՈՒԴԻՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆՆ Է

Powered by IT.AM