globe

Աուդիտ և աուդիտին հարակից ծառայություններ

Աուդիտը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է համեմատաբար երիտասարդ ոլորտ և վերջինիս կիրառումը մեր հանրապետությունում մեծամասամբ պայմանավորված է դրա պարտադիր լինելով, որը սահմանված է համապատասխան օրենսդրական ակտերով:

Այնուամենայնիվ պետք է գիտակցել, որ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է բարձրացնել նախատես¬ված օգտվողների վստահության աստիճանը ֆինան-սական հաշվետվությունների նկատմամբ: Դա ձեռք է բերվում աուդիտորի կողմից կարծիքի արտահայտման միջո¬ցով, թե արդյո՞ք ֆինան¬սական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված են ֆինանսական հաշվետվությունների կիրառելի հիմունքներին համապա¬տասխան: Աուդիտի միջազգային ստանդարտների ու վարքագծի համապա¬տասխան պահանջների համաձայն իրականացված աուդիտը հնարավորություն է տալիս աուդիտորին կազմելու այդպիսի կարծիք:

Բացի վերոնշյալը աուդիտի դերը կարևորվում է նաև հետևյալով պահմանավորված`

Աուդիտը ներառում է ընթացակարգերի իրականացում, որպեսզի ձեռք բերվի ֆինանսական հաշվետվություններում արտացոլված գումարների և բացա¬հայտումների վերաբերյալ աուդիտորական ապացույցներ: Ընթացակարգերի ընտրու¬թյունը կատարվում է աուդիտորի դատողությամբ` ներառյալ ֆինանսական հաշվետվու¬թյուններում խարդախության կամ սխալի պատճառով առաջացած էական խեղաթյուրման ռիսկերի գնահատումը: Դրանք ներառում են փաստաթղթերի ընտրանքային ստուգումներ, հարցումներ բանկերին և այլ կազմակերպություններին, գույքի և այլ ակտիվների փաստացի գույքագրումներ և այլն:

Բացի ֆինանսական հաշվետվությունների համալիր աուդիտը, մեր կողմից իրականացվում է նաև առանձին ֆինանսական հաշվետվությունների, ֆինանսական հաշվետվության առանձին տարրերի, հաշիվների և հոդվածների աուդիտ:

Powered by IT.AM