globe

Խորհրդատվություն և հարկային պլանավորում

Մեր կողմից մատուցվող խորհրդատվական ծառայությունները հիմնականում ընդգրկում են ֆինանսական, հարկային և կառավարչական հաշվառման բնագավառները:

Հայաստանի Հանրապետությունում նոր ձևավորված հարկային համակարգին բնորոշ է հաճախակի փոփոխվող օրենսդրությունը, որը հաճախ հստակ չէ և տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Հարկերը ենթակա են ուսումնասիրության համապատասխան իրավասու մարմինների կողմից, որոնց օրենքով վերապահված է իրավունք կիրառելու պատժամիջոցներ (տուգանքներ, տույժեր) տնտեսավարող սուբյեկտների և նրանց պաշտոնատար անձանց նկատմամբ` վերջիններիս կողմից օրենսդրությունը խախտելու համար:

Այս պայմաններում գոյություն ունի ռիսկ, որ իրավասու մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում կարող են առաջանալ լրացուցիչ հարկային պարտավորություններ, ուստի առավելապես կարևորություն է ստանում գործարարներին հարկային օրենսդրության վերաբերյալ հանգամանալից խորհրդատվության տրամադրումը, ինչը թույլ է տալիս հնարավորինս նվազեցնել վերոնշյալ ռիսկերը, ինչպես նաև կողմնորոշվել բիզնես ներդրումների արդյունավետությունը գնահատելիս:

Powered by IT.AM