Աուդիտորական ծառայություններ
Աուդիտը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է համեմատաբար երիտասարդ ոլորտ և վերջինիս կիրառումը մեր հանրապետությունում մեծամասամբ պայմանավորված է դրա պարտադիր լինելով, որը սահմանված է համապատասխան օրենսդրական ակտերով:
Պատվիրել աուդիտտորական ծառայություն
Այնուամենայնիվ պետք է գիտակցել, որ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է բարձրացնել նախատես¬ված օգտվողների վստահության աստիճանը ֆինան-սական հաշվետվությունների նկատմամբ: Դա ձեռք է բերվում աուդիտորի կողմից կարծիքի արտահայտման միջո¬ցով, թե արդյո՞ք ֆինան¬սական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված են ֆինանսական հաշվետվությունների կիրառելի հիմունքներին համապա¬տասխան: Աուդիտի միջազգային ստանդարտների ու վարքագծի համապա¬տասխան պահանջների համաձայն իրականացված աուդիտը հնարավորություն է տալիս աուդիտորին կազմելու այդպիսի կարծիք: Բացի վերոնշյալը աուդիտի դերը կարևորվում է նաև հետևյալով պահմանավորված`- Աուդիտը նվազեցնում է հարկային ռիսկերը,
- Աուդիտը օգնում է ժամանակին հայտնաբերել և շտկել հաշվապահական սխալներն ու այլ բացթողումները,
- Աուդիտի միջոցով ֆինանսական հաշվետվությունների օգտագործողները ձեռք են բերում անկողմնակալ և անաչառ կարծիք աուդիտի ենթարկվող կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների և ընդհանուր ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ:
- Աուդիտը hնարավորություն է տալիս գնահատել ներքին վերահսկողության համակարգի արդյունավետությունը,
- և այլն: