ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Ջի ընդ Քո Աուդիտ Գրուպ» ՍՊԸ-ն իրականացնում է ՀՀ տարածքում գործող ընկերությունների աուդիտ, աուդիտին հարակից ծառայություններ, ինչպես նաև հաշվապահական և խորհրդատվական ծառայություն։

Բարձր որակավորում ունեցող մեր աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունների իրականացման ժամանակ մասնագիտական գիտելիքներից և հարուստ փորձից բացի առաջնորդվում են աուդիտի վարքագծի կանոններով սահմանված անկախության, ազնվության, օբյեկտիվության, աուդիտի ընթացքում ձեռք բերված տեղեկատվության գաղտնիության, ինչպես նաև աուդիտի միջազգային ստանդարտների պահպանման սկզբունքներով: Ընկերության բոլոր մասնագետները ստացել են աուդիտորի համապատասխան որակավորում, պարբերաբար մասնակցում են մասնագիտական վերապատրաստման դասընթացների և հանձնում թեստավորման քննություններ:

«Ջի ընդ Քո Աուդիտ Գրուպ» ՍՊԸ-ն իր կարճաժամկետ գործունեության ընթացքում կարողացել է համագործակցել հայտնի և խոշոր այնպիսի կազմակերպությունների հետ, որոնց շրջանառությունը գերազանցում է մի քանի տասնյակ միլիարդ ՀՀ դրամը:

«ՋԻ ԸՆԴ ՔՈ ԱՈՒԴԻՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆՆ Է